Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 44 խորհրդատվություն, 31 ուղեգրում, 7 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

44 խորհրդատվություն, 31 ուղեգրում, 7 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2294
Տարածել

2022 թվականի մայիսի 27-հունիսի 2 ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 44 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 46 մարդ` 28 ծառայող, 15 ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու։ 31-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 7 երթ:

Վարչության մասնագետները մասնակցել են տարբեր թեմաներով ուսումնավարժությունների, իսկ փրկարարների վերապատրաստման դասընթացների շրջանակներում կազմակերպել առաջին օգնության դասեր: