Գլխավոր Միջոցառումներ Համայնքային վարժանքները շարունակվում են

Համայնքային վարժանքները շարունակվում են

2266
Տարածել

Հունիսի 2-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում Արմավիրի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք: Շչակի միջոցով ազդարարման արդյունքում կազմակերպվել է գյուղի դպրոցի աշխատակիցների եւ աշակերտների, բուժամբուլատորիայի եւ գյուղապետարանի աշխատակիցների պատսպարում:

Ուսումնավարժության ընթացքում գյուղի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ:

Ուսումնավարժության ընթացքում Արմավիրի ՄՓՎ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գ․ Ղուկասյանն ուսուցանվողներին ներկայացրել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարը տրամադրել է վարչությունը