Գլխավոր ՀՀ ՆԳՆ 69 խորհրդատվություն. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

69 խորհրդատվություն. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2406
Տարածել

Հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տրամադրել 69 քաղաքացու: Վարչության մեկ մեքենա Երեւան քաղաքում շարունակել է իրականացնել բնակչության ազդարարում՝ կորոնավիրուսի կանխարգելման եւ պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման վերաբերյալ:

Օգոստոսի 8-12-ը առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները թեստավորել են 130 փրկարար ծառայողի՝ COVID-19 վիրուսի հայտնաբերման նպատակով։

4 փրկարար ծառայող՝ ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Ա. Բարսեղյանի գլխավորությամբ, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում մասնակցել են «ՃՏՊ-ի հետեւանքով տուժածի դուրսբերումը մեքենայից եւ տեղափոխումը» ուսուցողական ֆիլմի նկարահանմանը։

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 43 հոգի՝ 15-ական փրկարար եւ ընտանիքի անդամ, երեք՝ կենսաթոշակառու։ Ստացիոնար բուժման է ուղեգրվել 33-ը։