Գլխավոր Միջոցառումներ Երեխաների տոնը՝ ԱԻՆ-ում

Երեխաների տոնը՝ ԱԻՆ-ում

2211
Տարածել

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինն իրականացրեց ավազաթերապիայի մեթոդով արտթերապեւտիկ զարգացնող ծրագիր՝ նախարարության աշխատակիցների երեխաների համար, ինչպես նաեւ ֆիլմի դիտում ու քննարկում՝ ծնողների համար:

Արտ-թերապեւտիկ աշխատանքներն ուղղված էին հիմնականում ստեղծագործական ինքնարտահայտման տարբեր ուղղություններին, որոնք նպաստում են անձի ստեղծարարության զարգացմանը, հուզական լարվածության ու ռացիոնալ ինքնագնահատականի բարձրացմանը, սենսոմոտոր կարողությունների զարգացմանը, սոցիալականացմանը եւ ադապտացիային։

Ծրագիրը նախատեսված էր 6-12 տ․ տարիքային խմբի երեխաների համար, ներառում էր ծանոթություն, դիդակտիկ խաղեր, ինքնաճանաչմանը եւ ինքնագնահատականի բարձրացմանն ուղղված իզոթերապեւտիկ տեխնիկա, ավազանկարչություն եւ ավազաթերապիա: Մասնակցում էին 13 հոգի: Դասընթացն անցկացվեց ինտերակտիվ, խաղ-վարժությունների հրահանգավորմամբ:

Մեծահասակների համար ցուցադրվեց հոգեբանական ֆիլմ հատուկ կարիքներ ունեցող աղջկա մասին, որը, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, դառնում է հայտնի գիտնական:

ՀԱԲ փորձագետ Արփինե Արգուշյանի խոսքով՝ ֆիլմի թեման հատուկ է ընտրվել: Երեխաների իրավունքների ու խնդիրների մասին պետք է անընդհատ խոսել: Ծնողավարության թեմայով անհատական հանդիպումները կկայանան հունիսի 2-3-ը: Կան բազմաթիվ գրանցվածներ:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Արփինե Արգուշյանը