Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստվում են ՀՓՋ խմբի պետերը

Վերապատրաստվում են ՀՓՋ խմբի պետերը

2268
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մայիսի 23-հունիսի 3 ժամանակահատվածում անցկացվում է փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստում, որին մասնակցում է 13 փրկարար: 10-օրյա դասընթացի չորս օրը տեսական դասերն են, մնացած վեց օրը՝ գործնական պարապմունքներ՝ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունում, ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում:

Առավել մանրամասն՝ այստեղ