2021 թվականի մարտի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 912 զանգ:
Նախորդ շաբաթվա համեմատ զանգերի թիվն ավելացել է 151-ով: Գրանցվել է 6 հրդեհ, տուժածներ չկան։ Ճանապարհատրանսպորտային 1 պատահարի հետեւանքով եղել է 2 տուժած: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները վերջիններիս ցուցաբերել են առաջին օգնություն:
Ծառայության առաջնագծում սակրավորներն են: Հանրապետության տարածքից չպայթած եւ կյանքին վտանգ սպառնացող զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման աշխատանքները տարվում են ամենօրյա ռեժիմով: Գրանցվել է 67 կանչ:
Սոցիալ կենցաղային պատահարները 79-ն էին։ Դրանք հիմնականում վերաբերել են ջրամատակարարման կարգավորմանը, հիվանդ տեղափոխելուն, դուռ կամ վերելակ բացելուն։
Նոյեմբերի 13-ից առայսօր շարունակում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների եւ անհետ կորած զինծառայողների որոնողափրկարարական աշխատանքները։ Զինադադարից հետո հայտնաբերվել է 1490 աճյուն:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությաուն