Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է ավելի քան 200 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է ավելի քան 200 միավոր ռազմամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2184
Տարածել

2022 թվականի մայիսի 2-8-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 731 զանգ:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 17, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 10 կանչ: Փրկարարները բացել են խափանված փականով երեք դուռ, երկու կանչով քաղաքացիներին ազատել արգելափակված վերելակից: Առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացի է տեղափոխվել բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք: Շաբաթվա ընթացքում հրդեհ չի գրանցվել:

Հաշվետու ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության տարածքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման եւ վնասազերծման աշխատանքներ:

Հայտնաբերվել ու վնասազերծվել են 97 պայթուցիչ, 6 հրթիռ, հրթիռակասետային 8 ռումբ, ականանետի 32 ական, 51 արկ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, ձեռքի 2 եւ նռնականետի 16 նռնակ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն