Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

683
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է  մրցույթ`

Նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

  1. Փրկարար ծառայության (այսուհետ` Ծառայություն) Լոռու մարզային փրկարարական վարչության (այսուհետ` Վարչություն) բնակչության պաշտպանության բաժնի (այսուհետ` Բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիր` 21-3.1-56)

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող մարզպետի համապատասխան որոշման նախագծերի  մշակման և սահմանված կարգով ներկայացման հաստատման աշխատանքներին, մասնակցում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության պլանների և ծրագրերի մշակման աշխատանքներին: Իրականացնում է մարզի տարածքում ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքման և վերլուծության աշխատանքները, մասնակցում է պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության ուսուցման աշխատանքներին` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն առնչվող հիմնահարցերով:

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը  կկայանա  03.08.2017 թ., ժամը 10:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան,  Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  նաև պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական  պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • նշված պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի 2) ենթակետում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության  տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև նշված պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Դիմող  ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (բնօրինակների հետ միասին)`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի)  պատճենը   (պատճենները),
  • աշխատանքային գրքույկի պատճենը,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի  պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանքը,
  • մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափի,
  • անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:

Դիմող  ՀՀ քաղաքացիները մրցույթի պետք է ներկայանան  ՀՀ անձնագրով:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14.07.2017 թ.:

 

ՀՀ քաղաքացիները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմ (ք. Երևան,  Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ. 010 31-78-30):