Գլխավոր Նորություններ ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ

ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ

708
Տարածել

«Հին Հայաստանի ինժեներական մտքի և հասարակական հսկայածավալ աշխատանքի արգասիք է Արագած լեռան ողջ հարավային լանջը ծածկող ջրաբաշխիչ համակարգը:

Այն, հավանաբար, սկսել է ձևավորվել արտադրող տնտեսության ժամանակներից, սակայն էականորեն համալրվել և գործել է բրոնզի ու վաղ երկաթի ժամանակաշրջաններում: Համալիրը բաղկացած է տասնյակ մեծ ու փոքր արհեստական լճակներից և դրանք միմյանց հետ կապող ջրանցքների բարդ համակարգից, որոնք հնարավորություն էին ընձեռում ձնհալների և անձրևաջրերի կուտակված ջուրը հասցնել Արագածոտնի նախալեռնային և հովտային, ինչպես նաև Արարատյան դաշտի տոթակեզ շրջանները:

Պահպանվել է այդ ջրաբաշխիչ համակարգը պատկերող քարտեզ-սխեմա՝ փորագրված Մեծամորի ժայռի վրա՝ բրոնզեդարյան վարպետի ձեռքով: Հնագույն ջրաշինարարները խորապես ուսումնասիրելով լեռան հիդրոհամակարգը, ջրավազանները կառուցել են այնպիսի վայրերում, որոնք հազարամյակներ շարունակ, մինչ այսօր անխափան համալրվում են ջրով (Քարե լիճ)»։

 

Պատմամշակութային ժառանգության մատենաշար, հատոր Է