Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 38 խորհրդատվություն, 45 ուղեգրում, 5 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

38 խորհրդատվություն, 45 ուղեգրում, 5 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

1863
Տարածել

2022 թվականի ապրիլի 1-7-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 38 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 61 մարդ` 35 ծառայող, 24 ընտանիքի անդամ, 2 կենսաթոշակառու։ 45-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 5 երթ:

Այս շաբաթ բժիշկ-փրկարարներն կազմակերպել են Երեւանի փրկարարների որակավորման քննությունների, « Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում՝ պարանային աշխատանքներ» գործնական պարապմունքների բուժապահովումը: