Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 58 խորհրդատվություն, 38 ուղեգրում, 9 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

58 խորհրդատվություն, 38 ուղեգրում, 9 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

1509
Տարածել

2022 թվականի մարտի 25-31-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 58 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 59 մարդ` 39 ծառայող, 5 ընտանիքի անդամ, 14 կենսաթոշակառու։ 38-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 9 երթ:

Այս շաբաթ բժիշկ-փրկարարներն կազմակերպել են Երեւանի փրկարարների որակավորման քննությունների, «Երկաթուղային վթարի դեպքում հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը» ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության, «Վթարափրկարարական տեխնիկական միջոցների կիրառում» գործնական պարապմունքների բուժապահովումը: