Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

2867
Տարածել

2022 թվականի մարտի 23-30-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ.

  • Մարտի 23-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 9 կմ արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ եւ Ղազանչի գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի՝ Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում եւ Պաղաղբյուր գյուղում, ինչպես նաեւ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Տավուշի մարզի Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 24-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում եւ Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում 3-4 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

  • Մարտի 23-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 12 կմ հարավ-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 25-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 27 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 26-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 29-ին Իրանում՝ Ահար քաղաքից 50 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 26 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Մարտի 23-ին եւ 30-ին 6,0 եւ 6,7 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Վանուատուի եւ Նոր Կալեդոնիայի տարածքներում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»