Գլխավոր Միջոցառումներ Հարկադիր քարաթափում՝ Տավուշում

Հարկադիր քարաթափում՝ Տավուշում

436
Տարածել

Փետրվարի 3-ին Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լևոն 2» ընկերության խնդրանքով Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջեւանի հրշեջ-փրկարարական ջոկատը ներգրավվել է Մ4 Նոյեմբերյան-Մ6 միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրում հարկադիր քարաթափման աշխատանքներին։ Կիրառվել է 5 միավոր տեխնիկա, տեղում ներկա են եղել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ։ Փրկարարների գործողությունները համակարգել է վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Սաղաթելյանը։ Ավտոճանապարհի վտանգավոր հատվածից հեռացվել է 2 խմ, 3 խմ եւ 5 խմ ծավալի ժայռաբեկորներ:
Մարզային վարչության բնակչության պաշտպանության բաժինը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ճանապարհամերձ հատվածները, հատկապես՝ տեղումների շրջանում։

Լուսանկարները տրամադրել են փրկարարները