Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Սակրավորական աշխատանքները շարունակվում են. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Սակրավորական աշխատանքները շարունակվում են. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1288
Տարածել

2022 թվականի հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 զանգ:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում սպասարկել են հրդեհի վերաբերյալ 7 կանչ՝ 3-ը տրանսպորտային միջոցներում, 3-ը աղբանոցներում եւ 1-ը էլեկտրալարերի կարճ միացման պատճառով: Արաձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Տուժածներ չկան:
Գրանցվել է տեխնածին բնույթի 25, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները բացել են երկու փակ դուռ, առողջական խնդիր ունեցող մեկ քաղաքացու տեղափոխել բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 1 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի եւս 8 կանչի:
Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները: Փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք:
Արցախի օկուպացված հարավային թեւում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ջրականի (Ջաբրայիլ) եւ Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից, հայտնաբերվել եւ տարհանվել է երկու աճյուն:
Որոտանում հայտնաբերված եւս մեկ հայ զինծառայողի աճյուն, Շուշիում հայկական կողմին է է փոխանցել ադրբեջանական կողմը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների եւ ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն:
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական եւ կանխարգելիչ աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ այս շաբաթ Մարտակերտի եւ Մարտունու շրջաններից հայտնաբերվել եւ վնասազերծվել է գնդիկաբեկորային 1 ավիառումբ, 2 հրթիռ եւ 1 արկ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն