Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ոչնչացվել է զինամթերք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Ոչնչացվել է զինամթերք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1679
Տարածել

Նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնը գրանցել է 774 զանգ, որոնցից տեխնածին բնույթի են եղել 22-ը, սոցիալ-կենցաղային՝ 17-ը։

Փրկարարները բացել են 1 դուռ եւ 4 վերելակ, տեղափոխել առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարել 3 ելք, արձագանքել այլ բնույթի 6 կանչի։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել է մեկ քաղաքացի: Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն:

Զինամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ ամենօրյա ռեժիմով իրականացնում են հետախուզական աշխատանքներ: Վնասազերծվել է ականանետի 11 ական եւ 1 պայթուցիչ:

Շաբաթվա ընթացքում արցախյան 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնում չի իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ: