Գլխավոր Միջոցառումներ Ճգնաժամերի դեմ միայն միասին եւ համագործակցած

Ճգնաժամերի դեմ միայն միասին եւ համագործակցած

3080
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը «Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը»՝ հոկտեմբերի 13-ը այս տարի նշեց «Միայն միասին» կարգախոսով: 

Հոկտեմբերի 26-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում անցկացվել է գլոբալ տաքացման, կլիմայական փոփոխությունների եւ բնապահպանական արտակարգ իրավիճակների հարցերով միջազգային գիտաժողով, որտեղ կարեւորվել է ընդդեմ աղետների միասնական ու համախմբված պայքարելու կամքն ու ցանկությունը:

Հավաքում ելույթ է ունեցել ավելի քան 70 փորձագետ տարբեր երկրներից ու միջազգային կառույցներից: Բոլոր ելույթներում ընդգծվել է, որ հաջողություն կլինի, եթե աշխատանքների հիմքում դրվեն գիտական փաստեր եւ օգտագործվեն առկա բոլոր ռեսուրսները:

Կլիմայական փոփոխությունները բացասաբար են ազդում մոլորակի բոլոր տարածքների վրա՝ ցամաք, ջուր, լեռներ, հարթավայրեր, քաղաքներ, գյուղեր: Իսկ դրանց ավերիչ ուժը տարեցտարի աճում է:

Հավաքում ելույթ է ունեցել նաեւ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Նա հիշեցրել է, որ գերտերությունները խոստացել են տարեկան 100 միլիարդ դոլար հատկացնել զարգացող երկրներում կլիմայի փոփոխությունների դեմ ծրագրեր իրագործելու նպատակով եւ մշտապես նոր առաջարկներ ներկայացնել: Միաժամանակ նա ասել է, որ ամեն ինչ չէ, որ կախված է կառավարություններից: Գործարարներն ու քաղաքացիներն էլ պետք է նախաձեռնող լինեն, հստակ ծրագրեր առաջարկեն կառավարությանը, լինեն պահանջատեր ու հետեւողական:

Ճգնաժամային կառավարման ոլորտում համագործակցելու անհրաժեշտությունը ընդգծվել եւ ընդգծվում է այլ հարթակներում եւս: Մասնավորաբար՝ Եվրոպական միության «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում իրականացվող

«Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում»՝ PPRDEAST, ծրագրի կարգախոսն է՝ «Միասին ընդդեմ աղետների»: