Գլխավոր Վերլուծություն Առաջին օգնության դասընթացներ՝ ճամբարականների համար

Առաջին օգնության դասընթացներ՝ ճամբարականների համար

3217
Տարածել

Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի եւ «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով հոկտեմբերին Վայոց ձորի մարզի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում երեք անգամ կազմակերպվել է «Երիտասարդական համախմբում» խորագրով եռօրյա ճամբար, որին մասնակցել է 18-30 տարեկան մոտ 200 երիտասարդ մարզի Արենի եւ Գլաձոր խոշորացված համայնքներից։ Հավաքի նպատակը երիտասարդական ներուժի բացահայտումն էր, հայրենասիրական դաստիարակությունը, ռազմական պատրաստվածության բարձրացումը, ծանոթությունն առաջին օգնության ու փրկարարական գործի հմտություններին: Կազմակերպիչների խնդրանքով՝ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները հոկտեմբերի 8-ին, 15-ին եւ 22-ին անցկացրել են տեսական եւ գործնական դասընթացներ:

Վայոց ձորի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ռուստամ Զոհրաբյանի խոսքով՝ հանդիպումներն անցել են ինտերակտիվ, հնչել են բազմաթիվ հարց-պատասխաններ։ Կազմակերպվել է գետնանց Եղեգիս գետի վրայով, երիտասարդները սովորել են փրկարարական հմտություններ։

«Երիտասարդական համախմբում» խորագրով եռօրյա ճամբար կազմակերպվելու է նաեւ հոկտեմբերի 29-31-ը: Այս անգամ էլ փրկարարները կանցկացնեն առաջին օգնության ու փրկարարական գործի գործնական պարապմունքներ:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները