Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2348
Տարածել

2018 թվականի մայիսի 14-ին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 19 069 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019 թվականի հունվարի 15-ին ՝ 19 814 արտադրական վտանգավոր օբյեկտ, ապրիլի 15-ի դրությամբ՝ 20 019 արտադրական վտանգավոր օբյեկտ: Մայիսի 15-ին դրությամբ գրանցված է 20 092 ԱՎՕ: Անցած տարվա մայիսի համեմատ արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 5,3 տոկոսով, տարեսկզբի համեմատ՝ 1,4 տոկոսով, անցած ամսվա համեմատ՝ 0,3 տոկոսով:

Տարեսկզբից մինչեւ մայիսի 15-ը Հայաստանում գրանցվել է 276 ԱՎՕ, որից մոտ 50-ը՝ վերելակ: Նաեւ ամբարձիչ հեծանային կռունկ, կամրջակային կռունկ, տելեսկոպիկ բեռնաբարձիչ, ախտահանման տեղամաս, լողավազանի քլորացման տեղամաս, լվացող միջոցների արտադրության արտադրամաս, հեղուկ գազի լցակայան եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները,կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: