Գլխավոր Միջոցառումներ Ինը մարզի փրկարարներն արդեն ԱԹՍ ունեն

Ինը մարզի փրկարարներն արդեն ԱԹՍ ունեն

3543
Տարածել

Սեպտեմբերի 24-ին եւ 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Լուսակերտ» ուսումնական բազայում անցկացվել է «Անօդաչու թռչող սարքերի շահագործում» դասընթացի երկրորդ փուլը, որին մասնակցել են Երեւանի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ հերթափոխերի կամ ճգնաժամային կառավարման կենտրոնների ղեկավար ծառայողներ, ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» անօդաչու թռչող սարքերի մասնագիտացված խմբի հրահանգիչ: Դասընթացը վարել են ՃԿՊԱ գիտատեխնիկական եւ զարգացման գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Հովհաննիսյանը, ռոբոտտեխնիկայի լաբորատորիայի վարիչ Վահագն Դավթյանը, ծրագրավորող Վարդան Սարգսյանը:

«Անօդաչու թռչող սարքերի շահագործում» դասընթաց առաջին անգամ անցկացվել էր 2021 թվականի հուլիսին:

Առավել մանրամասն՝ այստեղ