Գլխավոր Միջոցառումներ ԱԻ թեմաներով վարժանքներ՝ Արմավիրի դպրոցներում

ԱԻ թեմաներով վարժանքներ՝ Արմավիրի դպրոցներում

3224
Տարածել

Սեպտեմբերի 4-ը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը, եւս մեկ առիթ է հիշեցնելու փրկարար ծառայության կարեւորության ու դժվարությունների մասին։

Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը սեպտեմբերի 3-9-ն իրականացնում է անվտանգության թեմաներով վարժանքներ ուսումնական հաստատություններում։ «Հրդեհի առաջացման դեպքում հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումների իրականացումը» թեմայով վարժանք է անցկացվել Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական, Ծիածանի եւ Բաղրամյանի միջնակարգ դպրոցներում։ Նորապատի, Արագածի եւ Լեռնագոգի միջնակարգ դպրոցներում վարժանքի թեման էր «Տուժածների դուրսբերումը կիսաքանդ շենքի 2-րդ հարկից»։ Սեպտեմբերի 7-ին Արմավիրի միջնակարգ դպրոցում անցկացվել է «Հրդեհի հետեւանքով տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերումը» թեմայով վարժանք։ Առաջիկա օրերին նույն թեմայով միջոցառումներ կանցկացվեն նաեւ Գայի եւ Դալարիկի միջնակարգ դպրոցներում։

Վարժանքներին մասնակցում են Արմավիրի, Վաղարշապատի եւ Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատները։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները