Գլխավոր ՀՀ ՆԳՆ Վերապատրաստվողների երկրորդ խումբն է մեկնել Ռուսաստան

Վերապատրաստվողների երկրորդ խումբն է մեկնել Ռուսաստան

742
Տարածել

Հայաստանի հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել համայքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, մարտի 10-22-ը Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում» կվերապատրաստվի Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության վեց ծառայող՝ փրկարարական ուժերի, Երեւանի փրկարարական վարչություններից:

:Վերապատրաստման թեման է՝ «Քաղաքային վայրերում (բարձրահարկ շենքերում) խոշոր հրդեհների մարման նորարարական եղանակներ»:

Վերապատրաստման մասին առավել մանրամասն՝ մեր փրկարարների վերադարձից հետո:

 

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ