Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկվել է 4 քաղաքացի. Սեւանի ջրափրկարարներն ամփոփում են շաբաթը

Փրկվել է 4 քաղաքացի. Սեւանի ջրափրկարարներն ամփոփում են շաբաթը

3241
Տարածել

Օգոստոսի 10-17-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը Սեւանա լճի տարածքում արձագանքել է երեք ահազանգի: Մասնավորապես՝ հայտնաբերվել ու ափ են դուրս բերվել

· մեկ օտարերկրյա քաղաքացի, որը փչովի օղակով անցել էր լողանշանն ու քամու պատճառով հայտնվել լճի խորքում,

· երկու քաղաքացի, որոնք ալեկոծության պատճառով թիավոր նավակով հեռացել էին ափից,

· մեկ քաղաքացի, որն անցել էր լողանշանն ու սկսել ջրահեղձվել:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաեւ արգելափակման մեկ դեպք. ջրափրկարարները երթեւեկելի գոտի են դուրս բերել դիտահորն ընկած մեքենան:

Օգոստոսի 28-ին, 29-ին եւ սեպտեմբերի 5-ին www.savageofsevan.com նախաձեռնությունը Սեւանա լճի տարբեր լողափերում կանցկացնի միջազգային սիրողական սպորտային մրցույթներ, որոնց անվտանգությունը կապահովեն ջրափրկարարները:

Մանրամասներին կանդրադառնանք:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Արմեն Ճզմաչյանը