Գլխավոր ՀՀ ՆԳՆ Սահմանվել է կարանտինի նյութատեխնիկական ապահովման եւ ֆինանսավորման կարգը

Սահմանվել է կարանտինի նյութատեխնիկական ապահովման եւ ֆինանսավորման կարգը

3158
Տարածել

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարությունը հաստատել է կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման եւ ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները:

Որոշման համաձայն, կարանտին սահմանելու դեպքում պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է Հայաստանի պետական եւ համայնքների բյուջեների հաշվին:

Այս միջոցները կուղղվեն երկու հիմնական նպատակի՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպում եւ իրականացում, այդ միջոցառումների ընթացքում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերում կամ մատակարարում: