Գլխավոր Նորություններ ՁՄՌԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

ՁՄՌԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

1198
Տարածել

Առաջնային օգնության ձմեռային հենակետեր

Միջպետական ճանապարհներին ձնաբքի ժամանակ անվտանգ երթևեկությունն ապահովելու, վարորդներին և ուղևորներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար սկսվել է առաջնային օգնության հենակետերի տեղադրման գործընթացը: Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում կծավալվեն ժամանակավոր փրկարարական հենակետեր:

Շուրջօրյա հենակետերը կծավալվեն՝

  • Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում,
  • Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորիս քաղաք ընկած հատվածում և Շուրնուխ գյուղի հատվածում,
  • Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին (Գեղարքունիքի մարզի հատվածում),
  • Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին (Տավուշի մարզի հատվածում), Դիլիջանի ոլորաններում, Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին,
  • Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում:

Հենակետերի ընտրությունը քննարկվել է մարզային փրկարարական վարչության պետերի հետ, որոշում է կայացվել վրանները ծավալել ձնաբքի, մերկասառույցի, արգելափակման առումով ամենավտանգավոր հատվածներում: Անհրաժեշտության դեպքում նախարարությունը պատրաստ է նման վրաններ ծավալել նաև մյուս մարզերում: