Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ոչնչացվել է զինամթերք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Ոչնչացվել է զինամթերք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

3318
Տարածել

Օգոստոսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված հերթապահություն հանրապետության ողջ տարածքում:

911 ահազանգման կենտրոնը գրանցել է 939 զանգ, որոնցից 28-ը՝ հրդեհի վերաբերյալ: Հրդեհների մեծ մասը՝ շուրջ 24, բռնկվել է չոր խոտածածկերում, մեկը՝ տրանսպորտում, երկուսը՝ աղբանոցում։ Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքում այրվել է մեկ բնակելի տուն։

Կենցաղային բնույթի կանչերը 25-ն էին, գրանցվել է սոցիալ-կենցաղային 32 պատահար:

Սակրավորական ջոկատները հանրապետության բոլոր բնակավայրերում եւ հարակից անտառային գոտիներում շարունակել են ինժեներահետախուզական աշխատանքները։ Հայտնաբերվել եւ վնասազերծվել են 3 պայթուցիչ, ականանետի 2 ական, կասետային 16 ռումբ, թնդանոթի մեկ արկ եւ ավիացիոն 1 ռումբ:

Շաբաթվա ընթացքում փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ խմբերն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացրել են զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց որոնողական աշխատանք։ Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է 1631 աճյուն: