Գլխավոր Վերլուծություն Անցած շաբաթ Հայաստանում ու Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ...

Անցած շաբաթ Հայաստանում ու Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

3164
Տարածել

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ, մասնավորապես՝

· Հուլիսի 29-ին Հայաստանում՝ Շորժա գյուղից 2 կմ արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ, Շողակաթ համայնքում՝ 4 բալ ուժգնությամբ, Սեւան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ, Տավուշի մարզի Այգեձոր գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ՝

· Հուլիսի 30-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայի Սարիղամիշ քաղաքից 5 կմ արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Օգոստոսի 1-ին Նախիջեւանում՝ Նախիջեւան քաղաքից 23 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Վան քաղաքից 2 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Օգոստոսի 2-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանի Բարդա քաղաքից 19 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով 6 երկրաշարժ, որոնցից հինգը` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Հուլիսի 29-ին 8.2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Ալյասկա նահանգի Ալեուտիանս Իստ շրջանի Սենդ Փոյնտ քաղաքից 159 կմ հյուսիս-արեւելք: Երկրաշարժից հետո Ալյասկայի չորս շրջանում գրանցվել է ցունամի մինչեւ 20 սմ բարձրությամբ: Երկրաշարժին հետեւել են 5 եւ ավելի մագնիտուդով 9 հետցնցում, որոնցից երկուսն ունեցել են 6.1 եւ 6.3 մագնիտուդ: Հուլիսի 30-ին, օգոստոսի 2-ին եւ 3-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել համապատասխանաբար Պերու-Էկվադոր սահմանային գոտում` Սուլյանա քաղաքից 3 կմ դեպի հարավ-արեւելք, Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Տուալ քաղաքից 191 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Հնդկական օվկիանոսում՝ Նիկոբարյան կղզիների տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր ու ավերածություններ չկան:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»