Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

2026
Տարածել

2021 թվականի հունիսի 24-30-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ.

· Հունիսի 24-ին Հայաստան՝ Արմավիր քաղաքից 14 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Հունիսի 25-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Հունիսի 29-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ արեւելք, 9 կմ արեւելք եւ 12 կմ արեւելք:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ վեց երկրաշարժ

· Հունիսի 24-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 23 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Հունիսի 25-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 21 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, Սալմաս քաղաքից 12 կմ արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Ղազախ քաղաքից 21 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ ։

· Հունիսի 27-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 22 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

6.0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»