Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

3010
Տարածել

Հուլիսի 1-7-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ. Հուլիսի 1-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ ԱՀ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Մարտակերտ քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

· Հուլիսի 1-ին Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 17 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Հուլիսի 4-ին Ադրբեջանում՝ Վարանդա (Ֆիզուլի) քաղաքից 26 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Հուլիսի 6-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 25 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Աղրի քաղաքից 34 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ 38 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Հուլիսի 4-ին 6.0 մագնիտուդով երկու սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Չիլլի Ատակամա տարածաշրջանում` Ուասկո նահանգի Վալյենար քաղաքից համապատասխանաբար 75 կմ եւ 81 կմ դեպի հարավ-արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»