Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 23 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

23 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2186
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը մայիսի 17-24-ը ժամանակահատվածում ստացել է 23 զանգ, որից 10-ը՝ հոգեբական ուղղորդման վերաբերյալ: Այս 10-ից երեքը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. հինգը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, չորսը՝ ինքնավնասման սպառնալիքի, երկուսը՝ ինքնասպանության փորձի, մեկական՝ հրդեհի եւ բռնության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։