Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ հինգ երկրաշարժ

2446
Տարածել

Ապրիլի 29-ից մայիսի 5-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ։

  • Մայիսի 1-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 12 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 1-ին Մարտունի քաղաքից 19 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Թառաթումբ, Հորս, Սալի եւ Քարագլուխ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 3-ին Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 5-ին Ելփին գյուղից 5 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Արարատի մարզի Զանգակատուն, Տիգրանաշեն եւ Պարույր Սեւակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ եւ 7 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Արարատի մարզի Զանգակատուն եւ Լանջառ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 8 երկրաշարժ՝

  • Ապրիլի 29-ին Իրանի Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Վրաստանի Թելավի քաղաքից 14 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 3-ին Թուրքիայի Ալաշկերտ քաղաքից 25 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ 24 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Ադրբեջանի Ղազախ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 4-ին Ադրբեջանի Ղազախ քաղաքից 17 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ 14 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայի Վան քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ: Մայիսի 1-ին 6.8 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ճապոնիայի Սենդայ քաղաքից 71 կմ դեպի արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»