Գլխավոր Միջոցառումներ ՔՊ միջոցառումները շարունակական են

ՔՊ միջոցառումները շարունակական են

1271
Տարածել

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի մեկին նվիրված վարժանքներ կազմակերպվում են նաեւ մարտի մեկից հետո՝ բոլոր մարզերում։

Պատսպարման եւ տարհանման վարժանք է կազմակերպվել Սյունիքում՝ Կապանի թիվ 1 հիմնական, Սիսիանի թիվ 4 հիմնական եւ Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցներում։

Արմավիրի մարզի Այգեշատ եւ Բաղրամյան համայնքի Վանանդ գյուղերի միջնակարգ դպրոցներում վարժանքի թեման «Օդային տագնապի» ժամանակ համապատասխան գործողություններն էին։ Վարժանքին հաջորդել է հանդիպում մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի հետ, որը ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության ստեղծման պատմութունը։ Նույն մարզի մեկ այլ՝ Արմավիր խոշորացված համայնքի Արաքս բնակավայրի գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվել է «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Վարժանքներ են անցկացվել Արագածոտնի մարզի Շամիրամ, Կանիաշիր եւ Հացաշեն գյուղերի հիմնական դպրոցներում։ Բացի դրանից՝ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները Նոր Ամանոս համայնքում կազմակերպել են բնակչության ազդարարում, պատսպարում, տարհանում՝ էլեկտրական շչակի գործարկմամբ։

Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 5 միջնակարգ դպրոցում եւ Կողբի թիվ 1 մանկապարտեզում կազմակերպվել են անձնակազմի տարհանում ու պատսպարում, տարվել են բացատրական աշխատանքներ։

Բոլոր մարզերի ուսումնական հաստատություններում փրկարարները կարդացել են դասախոսություններ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները