Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հայաստանի հանրությունը հետպատերազմյան հոգեբանական վերականգնման պետական աջակցություն կստանա

Հայաստանի հանրությունը հետպատերազմյան հոգեբանական վերականգնման պետական աջակցություն կստանա

2449
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով Հայաստանի կառավարությունն այսօր հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած անձանց եւ հանրության հոգեբանական վերականգնման կարգը:

Ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսը հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ է ունենում, ուստի հոգեբանական մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է ձեռնարկել վերականգնողական միջոցառումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թիրախավորել ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչությանը:

Խնդրի լուծման համար կթիրախավորվի ողջ բնակչությունը, սակայն հոգեբանական ծառայությունների տրամադրումը, կախված թիրախային խմբից, տարբեր կլինի:

Հայաստանի կառավարությունը այս հարցում կաշխատի հոգեբանական խորհրդատվության եւ հոգեթերապիայի ոլորտում մասնագիտացած, վերջին 3 տարում հոգեբանական խորհրդատվության եւ հոգեթերապիայի ոլորտում ծառայություններ մատուցած կազմակերպությունների հետ: