Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ յոթ երկրաշարժ

2211
Տարածել

2021 թվականի հունվարի 21-27-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ յոթ երկրաշարժ.

  • Հունվարի 21-ին Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտում՝ Նախիջեւան քաղաքից 30 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, 29 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ, 30 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ եւ Նախիջեւան քաղաքից 32 կմ հյուսիս՝ 5 բալ ուժգնությամբ։ Վերջինս զգացվել է Վայոց Ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում եւ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 22-ին Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտում՝ Նախիջեւան քաղաքից 33 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղում 2 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 23-ին Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտում՝ Նախիջեւան քաղաքից 34 կմ հյուսիս-արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ եւ Սյունիքի մարզի Գորայք գյուղում 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 24-ին Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտում՝ Նախիջեւան քաղաքից 33 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ չորս երկրաշարժ 

  • Հունվարի 22-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 23 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ ։
  • Հունվարի 23-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 24 կմ հարավ-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 24-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 23 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ: Հունվարի 21-ին 7,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Մաթի քաղաքից 260 կմ հարավ-արեւելք: Հունվարի 23-ին Հարավային Շետլանդյան կղզիների տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,9 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»