Գլխավոր Միջոցառումներ Ռուս փրկարարները Ստեփանակերտում անվտանգության մշակույթի դասեր կկազմակերպեն

Ռուս փրկարարները Ստեփանակերտում անվտանգության մշակույթի դասեր կկազմակերպեն

2403
Տարածել

Տեղեկացրել, ենք որ նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:

Դեկտեմբերի 9-ին ականազերծման աշխատանքներ են իրականացվել Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում: Երկու հեկտար տարածքը ուսումնասիրվել է անօդաչուների օգնությամբ, կազմվել վտանգների ու ռիսկերի քարտեզ, ապա գործի են անցել սակրավորները: Հայտնաբերվել է պայթյունավտանգ վեց ական, նռնակ, հրթիռ: Ականազերծման աշխատանքները կշարունակվեն:

Սրան զուգահեռ ռուս փրկարարները, Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության գիտությամբ եւ համաձայնությամբ, անվտանգության մշակույթի դասեր կկազմակերպեն Ստեփանակերտի բոլոր դպրոցներում: Դպրոցների շենքերը վնասված են: Հնարավորության դեպքում դասերի ժամանակ տեսանյութեր կցուցադրվեն:

Կարդացեք նաեւ.

Արցախի փրկարարները վնասազերծել են շուրջ 62 կասետային, հարվածային ու հրթիռային ռումբ

Արցախ է ժամանել ռուս փրկարարների նոր խումբ