Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

1379
Տարածել

Ապրիլի 2-8-ը Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննեւրի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ՝

Ապրիլի 1-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 37 կմ հյուսիս 3 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 3-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 14 կմ հյուսիս 4 բալ ուժգնությամբ, 31 կմ հյուսիս 6-7 բալ ուժգնությամբ, 36 կմ հյուսիս 3 բալ ուժգնությամբ եւ 39 կմ հյուսիս-արևելք 3-4 բալ ուժգնությամբ ։ Ապրիլի 4-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ և 48 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6,0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»