Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 15 հեռախոսային խորհրդատվություն, 3 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

15 հեռախոսային խորհրդատվություն, 3 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2679
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը օգոստոսի 17-24-ը ստացել է 21 զանգ, որից 15-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 15-ից 10-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են ինքնասպանության փորձի, հոգեկան խանգարումներով քաղաքացիների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշված ժամանակահատվածում հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները տուժածներին եւ նրանց հարազատներին տեղում՝ դեպքի վայրում, հոգեբանական աջակցութ­յուն ցուցաբերելու նպատակով իրականացրել են 3 ելք՝ ինքնասպանության փորձերի վերաբերյալ ահազանգերով:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։