Գլխավոր Միջոցառումներ ՔՊ վարժանքներ՝ մարզերում

ՔՊ վարժանքներ՝ մարզերում

2407
Տարածել

Ապրիլի 14-ին Շիրակի մարզի Կառնուտ բնակավայրում եւ տեղի միջնակարգ դպրոցում իրականացվել է  «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվել է Կառնուտ բնակավայրի էլեկտրաշչակը, որը գտնվել է սարքին վիճակում:

Դպրոցի անձնակազմն ու աշակերտական կազմը տարհանվել են ու պատսպարվել դպրոցի հարակից տների նկուղներում։ Ուսումնավարժության ավարտից հետո Կառնուտի համայնքապետի հետ համատեղ ուսումնասիրվել են բնակավայրի բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակը։ Բնակչներին խորհուրդ է տրվել վերադասավորել նկուղներում առկա գույքը եւ միջոցները՝ պատսպարման համար պիտանի մակերեսը առավել արդյունավետ օգտագործելու համար:

«Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք է կայացել նաեւ Տավուշի մարզի Խաչարձան բնակավայրում։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները