Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2649
Տարածել

Մայիսի 7-13-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է մեկ երկրաշարժ

Մայիսի 7-ին Իրանի Թեհրան մայրաքաղաքից 58 կմ դեպի արեւելք տեղի է ունեցել 4,6 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով կա 2 զոհ եւ 23 վիրավոր:

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ, երեքն էլ՝ Խաղաղ օվկիանոսի ավազանում: Մայիսի 7-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայի Բուգենվիլ կղզու Կոկոպո քաղաքից 272 կմ դեպի արեւելք: Մայիսի 12-ին եւ 13-ին 6,6 եւ 6,2 մագնիտուդերով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Սանտա Կրուս եւ Ֆիջի կղզիների տարածքներում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»