Գլխավոր ՀՀ ՆԳՆ «Ճամբարային ավանի ծավալում եւ կազմակերպում»․ Վերապատրաստում Ռուսաստանում

«Ճամբարային ավանի ծավալում եւ կազմակերպում»․ Վերապատրաստում Ռուսաստանում

2538
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 10 աշխատակից՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Բագրատ Զաքարյանը, Շիրակի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Լեւոն Հովսեփյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Լեւոն Դալլաքյանը, Երեւանի փրկարարական վարչության Էրեբունի բաժնի արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության հարցերով ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գագիկ Հակոբյանը, ՓԾ ՔՊ վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի մեքենայացված ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Վահե Ռամազյանը, ՓԾ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության փրկարարական տեխնիկայի եւ սարքավորումների բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Հայկ Անտոնյանը, Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Սերգեյ Գասպարյանը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ կապիտան Արթուր Սարգսյանն ու փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ լեյտենանտ Նորայր Ավագյանը, հոկտեմբերի 21-27-ը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության Սանկտ Պետերբուրգի համալսարանում անցկացված «Արտակարգ իրավիճակներից տուժածների համար ճամբարային ավանի ծավալում եւ կազմակերպում» թեմայով վերապատրաստման դասընթացին։

Օրակարգային թեմաներն էին վրանային ճամբարների կառուցվածքը, կենսապահովման համակարգը, սանիտարական մշակումը, սննդի կազմակերպումը, մարդասիրական օգնության տրամադրումը, կապի եւ կառավարման կազակերպումը, փոխգործակցության կազմակերպումը։

Խումբն այցելել է նաեւ Լեմբոլովո ավան, որտեղ իրականացվել են անտառային պայմաններում կողմնորոշվելու, տեղագրական քարտեզներով աշխատելու գործնական պարապմունքներ։ Մուրինո ավանում, որտեղ գտնվում է համալսարանի ուսումնական վարժահրապարակը, ծավալվել է ճամբարային ավան, խաղարկվել է հրդեհի սցենար, քննարկվել են արտակարգ իրավիճակներից տեղահանված բնակչության տեղաբաշման եւ կենսապահովման հարցեր։

«Քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը հարեւաններ են, եւ արտակարգ իրավիճակներում արձագանքման ժամանակ համատեղ աշխատանքների հավանականությունը մեծ է, առաջարկեցինք վերապատրաստման հետագա դասընթացներում ներառել երկկողմ վարժանքներ։ Չնայած օրենսդրական եւ մարտավարական տեսական նմանություններին՝ մեր գործնական մոտեցումները տարբեր են։ Սա կօգնի ավելի լավ հասկանալ միմյանց»,- նշեց խմբի ղեկավար Վահան Փիրումյանը։

Փրկարարներն այցելել են նաեւ Բ․Ի․ Կոնչաեւի անվան հրդեհատեխնիկական թանգարան եւ ծանոթացել Սանկտ Պետերբուրգի հրշեջ ծառայության պատմությանը, շրջել քաղաքի տեսարժան վայրերով։

Դասընթացի ավարտին շնորհվել է որակավորման բարձրացման վկայական։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Հ.Գ.

Ռուսաստանում անցկացված այլ վերապատրաստումներ

«Հրդեհաշիջման կազմակերպումն ու ղեկավարումը»

«Շենքերում եւ շինություններում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը»

«Խոշոր քաղաքներում ինովացիոն տեխնոլոգիաների եւ հրդեհների մարման եղանակների կիրառումը»

«Լեռնային պատրաստություն» 

«Արտակարգ իրավիճակներում հակաճգնաժամային կառավարում․ կանխատեսումների եւ մոնիթորինգի կազմակերպում, տիեզերական մոնիթորինգ» 

«Արդյունաբերական լեռնագնացություն» 

«Սկզբնական փրկարարական պատրաստություն»