Գլխավոր ՀՀ ՆԳՆ Առավել զգոն լինելու լրացուցիչ խթան

Առավել զգոն լինելու լրացուցիչ խթան

2475
Տարածել

ՀՀ Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մշակած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի լրացումը: ԱԻՆ-ն առաջարկում է դեկտեմբերի 7-ը՝ «Երկրաշարժի զոհերի հիշատակի օրը» անվանել «Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր»:

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018 թվականին Հայաստանում անցնացվեց «Աղետների դիմակայության օր»: Տոների եւ հիշատակի օրերի մասին օրերի շարքում դիմակայունության օր ունենալը լրացուցիչ խթան կդառնա հնարավոր աղետներին առավել զգոն եւ պատասխանատու լինելու համար: