Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Թունավորումներ․ ինչպե՞ս խուսափել խայթոցներից

Թունավորումներ․ ինչպե՞ս խուսափել խայթոցներից

601
Տարածել

Օձերի, կարիճների եւ միջատների թույնն ազդում է հյուսվածքների վրա, քայքայում արյան կարմիր բջիջները, խախտում արյան մակարդելիությունը։

Խայթոցներից հնարավոր է խուսափել՝ հետեւելով պարզ խորհուրդների․

  • Հագե՛ք բաց գույնի հագուստ, որի վրա լավ երեւում են մուգ գույնի միջատները:
  • Հագե՛ք երկար, ազատ տաբատ, երկարաթեւ շապիկ:
  • Բնության մեջ զբոսնելիս տաբատի փողքերը դրե՛ք գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը՝ տաբատի մեջ։ 
  • Օգտվե՛ք ռետինե օղակապից տաբատի փողքերը գուլպայի մեջ դնելու տեղում, որպեսզի միջատները չանցնեն հագուստի տակ։
  • Զբոսնելիս քայլե՛ք ծառուղու մեջտեղով, խուսափե՛ք բարձր խոտերից։
  • Հագե՛ք երկարաճիտ եւ ամուր կոշիկներ։
  • Օձի հանդիպելիս մի՛ տրորեք, մի՛ անհանգստացրեք նրան։ Հե՛տ դարձեք նույն ճանապարհով, որով եկել եք։ Ուշադի՛ր եղել, որովհետեւ շուրջը կարող են ուրիշ օձեր լինել։
  • Ժամանակ առ ժամանակ ստուգե՛ք՝ ձեր հագուստի վրա միջատներ կան, թե՝ ոչ։
  • Վերադառնալով տուն՝ ուշադիր զննե՛ք ձեր մարմինը, հատկապես՝ մազածածկ մասերը՝ միջատներ կամ նրանց խայթոցները հայտնաբերելու համար։