Գլխավոր Վերլուծություն Տարվա ամփոփում. Արարատի մարզում տեղադրվել է 9 նոր էլեկտրական շչակ

Տարվա ամփոփում. Արարատի մարզում տեղադրվել է 9 նոր էլեկտրական շչակ

2618
Տարածել

2020 թվականին Արարատի մարզում գրանցվել է 1286 արտակարգ դեպք-պատահար (2019 թվականին` 1475), որոնց հետեւանքով զոհվել է 19 (2019 թվականին` 27), մարմնական վնասվածք ստացել 392 մարդ (2019 թվականին` 436): 788 տեխնածին դեպքերից 714-ը եղել է հրդեհ։

Մարզի 7 համայնքում անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը», «Խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպումը» թեմաներով։ Եւս 2 հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել երկու կազմակերպությունում՝ «Սուր վարակիչ հիվանդությունների օջախի վերացման կազմակերպումը» եւ «Արտակարգ իրավիճակների ժամանակ ջրամատակարարման համակարգում վթարի հետեւանքների վերացում» թեմաներով։

Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության տարածման դեպքերով պայմանավորված՝ վարչության ստորաբաժանումները 14761 հանրային վայրերում իրականացրել են ախտահանման աշխատանքներ։

Ռազմական դրության ժամանակ՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, վարչության ծառայողների, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով վերանորոգվել են մարզում առկա 43 անսարք էլեկտական շչակներից 42-ը։ Տեղադրվել է 9 նոր շչակ։

Վարչության կողմից ճշգրտվել են «Արարատի մարզի քաղաքացիական պաշտպանության պլանը», «Արարատի մարզի տարհանված բնակչության կենսաապահովման գործընթացի նախապատրաստման մարզային պլանը», համայնքային եւ քաղաքացիական պաշտպանության ծառայությունների պլանները եւ այլն։

Պարբերաբար մեթոդական օգնություն է ցուցաբերել համայնքների ղեկավարներին ԱՌՆ վտանգները, խոցելիությունն ու կարողությունները բացահայտելու համար։ Տարվա ընթացքում մարզում կատարվել են շուրջ 129 315 մ դրենաժների մաքրման եւ կարգավորման աշխատանքներ։

Առաջարկներ

Առաջիկայում համայնքների բյուջեներում անհրաժեշտ է նախատեսել գումար շչակների ձեռքբերման եւ պաշտպանական կառույցների սպասարկման, պարզագույն թաքստոցների կառուցման համար, սուբվենցիոն ծրագրերում ներառել հրշեջ հիդրանտների եւ ծորակների տեղադրման հարցը։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հ.Գ. Կարդացեք նաեւ.

Վայոց ձորի մարզում համալրվում է ազդարարման համակարգը

Շիրակի փրկարարները ստացել են նոր հրշեջ-մեքենաներ, հրդեհաշիջման գործիքներ եւ պարագաներ

Լոռու մարզում հիմնովին վերանորոգվել է 3 հրշեջ-փրկարարական ջոկատ

Արմավիրի մարզում կբացվի նոր հրշեջ-փրկարարական հենակետ

Տավուշում ստեղծվել է երկու նոր հրշեջ-փրկարարական հենակետ