Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստման «ճապոնական» դասընթացներ Հայաստանի փրկարարների համար (լուսանկարներ)

Վերապատրաստման «ճապոնական» դասընթացներ Հայաստանի փրկարարների համար (լուսանկարներ)

2856
Տարածել

Ճապոնիայի կառավարությունը՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) 2019 թվականին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրի 40 միավոր հրշեջ–փրկարարական մեքենա, որոնք կտրամադրվեն մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներին: 18 մեքենա արդեն Հայաստանում է: Հայ-ճապոնական պայմանավորվածության համաձայն, նախքան մեքենաների շահագործումը ճապոնացի մասնագետները կվերապատրաստեն մեր փրկարարներին:

Ապրիլի 18-մայիսի 25 ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում անցկացվում են հրշեջ ավտոմեքենաների շահագործման եւ սպասարկման վերաբերյալ դասընթացներ Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի փրկարարների համար: Մասնակցում է 42 փրկարար՝ վարորդ-մեխանիկից մինչեւ ջոկատի հրամանատար:

Դասընթացները վարում են ճապոնացի մասնագետները, կազմակերպչական աշխատանքների պատասխանատուներն են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման, փրկարար ուժերի եւ այլ վարչությունների, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչները:

Փրկարարներն ուսումնասիրում են ճապոնական արտադրության հրշեջ-ավտոսանդուղքները, ավտոբաքերը, շարժական արհեստանոցները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ