Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՃԿՊԱ ուսանողը «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ սահմանեց

ՃԿՊԱ ուսանողը «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ սահմանեց

3199
Տարածել

Մարտի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված մաս-ռեստլինգ մարզաձեւի միջբուհական ուսանողական առաջնություն։ Մրցաշարը մեկնարկեց ՃԿՊԱ ուսանող, «Դյուցազնագրի» բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցի հերթական ռեկորդով․ նա ատամներով 20 մետր տեղաշարժեց 26 տոննա կշռող հրշեջ-փրկարարական ավտոսանդուղքը։ Ի պատասխան հարցին, թե որն է իր գերմարդկային կարողության գաղտնիքը, Յուրին համեստորեն նկատեց՝ մտքի ուժը՝ ճիշտ կենտրոնանալու շնորհիվ հնարավոր է հաղթահարել ցանկացած ծանրություն։

 

Առավել մանրամասն՝ այստեղ