Գլխավոր Ուսուցողական նյութեր Դասընթաց՝ անվտանգության հիմնահարցերի վերաբերյալ

Դասընթաց՝ անվտանգության հիմնահարցերի վերաբերյալ

1375
Տարածել

Փետրվարի 4-8-ը Մոլդովայի Քիշնեւ քաղաքում կայացել է Եվրոպական միության արեւելյան գործընկերության (ԱլԳ) Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ/CSDP) շրջանակներում կազմակերպվող դասընթաց՝ նվիրված Եվրոպական միության անվտանգության ռազմավարությունների, ԸԱՊՔ կառուցվածքային, ընթացակարգային հարցերի, կարողությունների զարգացման ուսումնասիրությանը։

Մասնակից երկրներն էին Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան, Ավստրիան, Ռումինիան եւ Իսպանիան։ 4- հոգանոց հայկական պատվիրակության կազմում ընդգրկվել է նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության Երեւանի փրկարարական վարչութան Արաբկիր բաժնի պետ, փ/ծ մայոր Մարտին Գաբրիելյանը։

Դասընթացի օրակարգային թեմաներից էին արտագաղթը, ահաբեկչությունը, կիբերհանցագործություննները, քաղաքացու եւ հասարակության միջեւ անվտանգության, ներքին անվտանգության հարցերը։

Մարտին Գաբրիելյանը հատկապես առանձնացրեց Եվրոպական միության՝ արտագաղթը կանխելու նպատակով համայնքների զարգացմանն ուղղված քայլերը, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը։

Դասընթացը ներառել է նաեւ գործնական պարապմունք․ մասնակից երկրները, ըստ թիմերի, ներկայացրել են անվտանգության ոլորտում իրենց ռազմավարությունը՝ քաղաքացիական պատերազմում գտնվող Սուդանի հանրապետության օրինակով։

Գործուղման ավարտին ներկայացուցիչները ծանոթացել են գինեգործության մոլդովական ավանդույթներին։

Սա ԸԱՊՔ շրջանակներում կազմակերպվող երկրորդ դասընթացն էր, առաջինն անցկացվել է 2017 թվականի հոկտեմբերին Կիեւ քաղաքում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մարտին Գաբրիելյանը