Գլխավոր Սպիտակ-30 Աղետի դեմքերը

Աղետի դեմքերը

1034
Տարածել

Օգնողն ու օգնության կարիք ունեցողը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Հայաստանի հյուսիսում այս երկուսից բացի ոչ ոք չկար: Մեկը տուժել էր բնության դաժան հարվածից, կորցրել ամեն ինչ, մյուսը լսել էր աղետի մասին ու թողնելով ամեն ինչ՝ հասել օգնության:

Օգնողն ու օգնության կարիք ունեցողը: Առաջինը վստահ էր, որ պիտանի է լինելու, երկրորդը վստահ էր, որ մենակ չի մնա: Շատերն ընկերացան, մտերմացան, հարազատացան: Ասում են՝ եղել են դեպքեր, երբ երկրաշարժից տուժած բնակավայրերում ծնված երեխաներին կնքել են օգնության հասած մարդկանց անուններով:

Օգնողն ու օգնության կարիք ունեցողը: Աղետի դեմքերը: Աղետից չկոտրված, կորստաշատ իրականության մեջ չվհատված: Ապրեցնելու եւ ապրելու կամքով: