Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում իր հարյուրօրյա գործունեությունն է այսօր ամփոփել Հրաչյա Ռոստոմյանը: Ներկայացնում ենք հատվածներ նախարարի խոսքից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախապատրաստում է նոր կառուցվածքային փոփոխություններ՝ սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով: Փրկարար ծառայությունում արդեն իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, միավորվել են ստորաբաժանումներ, օպտիմալացման հետեւանքով աշխատանքից ազատվողներ չեն եղել:
Գազալցակայանների անվտանգության հետ կապված յուրաքանչյուր մարմին իր գործառույթն ունի: Գազաբալոնները 15 տարին մեկ պետք է փոխվեն, բայց ստուգումների արդյունքում պարզվում է, որ դրանք չափանիշներին չեն համապատախանում: Գազալցակայաններում ստուգումներ են իրականացվել, հայտնաբերվել են խախտումներ, դրանք արդեն շտկվել են:
2019 թվականին Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրի 40 միավոր հրշեջ–փրկարարական մեքենա:
Անտառային հրդեհները բացառելու համար կանխարգելիչ գործողություններ են իրականացվում: Այս տարի նույնիսկ չորրորդ աստիճանի անտառային հրդեհ չի գրանցվել:
Հրաչյա Ռոստոմյանի ասուլիսից այլ մանրամասներ` առաջրկայում:
Լուսանկարները` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ