Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հրաչյա Ռոստոմյան. 2019 թվականին Ճապոնիան Հայաստանին կտրամադրի 40 հրշեջ–փրկարարական մեքենա

Հրաչյա Ռոստոմյան. 2019 թվականին Ճապոնիան Հայաստանին կտրամադրի 40 հրշեջ–փրկարարական մեքենա

2350
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում իր հարյուրօրյա գործունեությունն է այսօր ամփոփել Հրաչյա Ռոստոմյանը: Ներկայացնում ենք հատվածներ նախարարի խոսքից:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախապատրաստում է նոր կառուցվածքային փոփոխություններ՝ սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով: Փրկարար ծառայությունում արդեն իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, միավորվել են ստորաբաժանումներ, օպտիմալացման հետեւանքով աշխատանքից ազատվողներ չեն եղել:

Գազալցակայանների անվտանգության հետ կապված յուրաքանչյուր մարմին իր գործառույթն ունի: Գազաբալոնները 15 տարին մեկ պետք է փոխվեն, բայց ստուգումների արդյունքում պարզվում է, որ դրանք չափանիշներին չեն համապատախանում: Գազալցակայաններում ստուգումներ են իրականացվել, հայտնաբերվել են խախտումներ, դրանք արդեն շտկվել են:

2019 թվականին Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրի 40 միավոր հրշեջ–փրկարարական մեքենա:

Անտառային հրդեհները բացառելու համար կանխարգելիչ գործողություններ են իրականացվում: Այս տարի նույնիսկ չորրորդ աստիճանի անտառային հրդեհ չի գրանցվել:

Հրաչյա Ռոստոմյանի ասուլիսից այլ մանրամասներ` առաջրկայում:

 

Լուսանկարները` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ