Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՔԱՆԱԿԻ ԱՃ

ՔԱՆԱԿԻ ԱՃ

511
Տարածել

2016 թվականի հուլիսին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունում գրանցված էր 18 080 արտադրական վտանգավոր օբյեկտ` ԱՎՕ, այս տարվա հուլիսին` 18 429, հոկտեմբերին` 18 602, դեկտեմբերին` 18 741: Հոկտեմբերի համեմատ ԱՎՕ-ների քանակն աճել է մոտ 1 տոկոսով:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտներ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական և ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են և դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»` ավելի քան 200, «Երևան ՋԷԿ»` ավելի քան 20, «Երևան գարեջուր»` ավելի քան 10 և այլն:

Տարածել
Նախորդ հոդվածՕգնում են փրկարարները
Հաջորդ հոդվածՓՈՐՁ