Հունիսի 2-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ փառատոնի փակման արարողությունը։ Գալա համերգի շրջանակում կհայտարարվեն հաղթողների անունները։ Յուրաքանչյուր կատարող հանդես կգա մեկ ստեղծագործությամբ։
Մրցույթի «Զինվորական նվագախումբ» անվանակարգում Գրան-պրի մրցանակին արժանացել է Արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը։
Առաջիկայում նվագախումբը հաշվետու համերգով կնշի իր գործունեության 8-ամյակը։ Այդ մասին՝ առաջիկայում:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ
Հ.Գ. Սա ԱԻՆ փողային նվագախմբի հերթական հաջողությունն է: Անցած տարի նվագախումբը «Վերածնունդ» մրցույթ-փառատոնում առաջինն էր: